News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ մայիսի 22-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նշենք, որ գործն արդեն եզրափակիչ փուլում է։ Այսօր նախատեսվում է ամբաստանյալի վերջին խոսքը։ Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազն իր մեղադրական ճառով միջնորդել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ջրհեղեղից տուժած երկրներին 10 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի
Ֆոն դեր Լեյենը վստահեցրել է, որ Եվրոպան աջակցում է Լեհաստանին և ջրհեղեղներից տուժած մյուս երկրներին և խոստացել է օգնել ֆինանսավորմամբ՝ հնարավորինս արագ վերացնելու բնական աղետի հետևանքները...
«BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառերին, քարերին և կողաշրջվել
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ...
Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում բախվել են «Honda»-ն ու BMW մոտոցիկլը. մոտոցիկլավարի և նրա ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել…
Հաշտության 8 համաձայնություն, դատարանի կողմից կայացված 3 վճիռ՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում
Գլխավոր դատախազի տեղակալը ելույթի ընթացքում ողջունել է միջոցառման մասնակիցներին, ընդգծել վերոնշյալ ոլորտում պետությունների միջև...
5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ տաք ջուրը լցրել է վրան
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ