News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իրանի ԶՈւ դրոնները հայտնաբերել են Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է իսլամական հանրապետության Գլխավոր շտաբը։

«Երկուշաբթի վաղ առավոտյան ուղղաթիռի կործանման ստույգ տեղը հայտնաբերվել է Իրանի ԶՈւ անօդաչուների կողմից (որոնք հետ են կանչվել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կատարվող առաքելությունից)՝ փրկարարնեիր ցամաքային ուժերի հետ միասին»,- հայտարարության տեքստը մեջբերել է Tasnim գործակալությունը։ Դրոնը, որը սկզբում ուղարկվել էր թուրքական կողմից կործանման ենթադրվող վայր, «չի կարողացել ստույգ տեղեկացնել ուղղաթիռի անկման տեղի կոորդինատները ամպերի  պատճառով տեղանքը ճանաչելու անհրաժեշտ սարքավորում չունենալու հետեւանքով եւ վերադարձել է Թուրքիա, նշել են Գլխավոր շտաբում։

Մայիսի 20-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն տեղեկացրել էր, որ ուղղաթիռի անկման վայրը հայտնաբերել է աղետի վայր Թուրքիայի ուղարկած Ak nc անօդաչուն, որից ստացվել են տվյալներ բոլոր ուղեւորների զոհվելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ