News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը


Պետք է նայել հարկային արտոնությունների կազմին. Առհասարակ, կառավարությունը քաղաքականություն ունի, որ ոչ անհրաժեշտ արտոնություններ չլինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ եկել է ժամանակը հասկանալու, թե հարկային պարտավորությունները եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում:

«Պետք է նայել կրոնական բնույթի ոչ կրոնական բնույթի արտոնությունների կազմին: Եթե հարկային օրենսգիրքը բացեք, այնտեղ կտեսնեք շատ դրույթներ, որտեղ արտոնություններ են սահմանված,  բայց կարծում ենք՝ այնքան էլ տեղին չեն:

Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը, որովհետեւ անշարժ գույքի հարկի մասով արտոնությունները մի ձեւակերպում ունեն, ավելացված արժեքի մասով, շահութահարկի մասով այլ: Պետք է նայել»,-ասաց Բադասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը  ամբիոնից հայտարարեց հետեւյալը. «Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ. կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում: Կարծում եմ, որ այդ հարցը մոտ ժամանակները քննարկենք, որովհետև հերի՛ք եղավ, էլի, մեր էմոցիաների, մեր պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, «Կոկա-կոլա» ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել:

Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պիտի հարկ չվճարեն: Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, ավելի բարձր օրենքից, հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, որը բանակի համար փամփուշտ է գնում: Մեր մեծ հարկատուներն ամենակարևոր մարդիկ են: Նրանք ֆինանսավորում են ՀՀ անվտանգությունը: Հիմա պիտի այդ մարդիկ հարկ վճարեն, իրենք չվճարե՞ն»:

Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե հարկային պարտավորությունները եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում. Ալեն Սիմոնյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող նվիրագործվի մեր ազգային երազանքը և կրկին ղողանջեն Արցախի եկեղեցիների զանգերը․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը
Այսօր լրանում է մեկ տարին այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան մեր ժողովրդի հետ։ Հակառակ մեր ժողովրդի հերոսական մաքառումներին...
Գորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ Մայր եկեղեցի
Սիրելի’ հավատավոր եղբայրներ և քույրեր, հրավիրում ենք մասնակցելու խաչերթին և միասնական ուխտի աղոթքին՝ ամրապնդելու մեր քրիստոնեական հավատը...
Գարեգին Բ-ն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններում ներգրավված կամավորներին
Վեհափառ Հայրապետը կամավորների հետ զրուցեց նաև հոգևոր կյանքի նկատմամբ ուշադրության, եկեղեցասիրության, աղոթական կյանքով ապրելու անհրաժեշտության…
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ է կազմակերպվելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
2024թ. սեպտեմբերի 28-ին և 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին նախատեսվում են․․․
Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի․ իսկ ներսում մոմավառություն չի լինի. Նաթան սրբազան
Իսկ կաթողիկոսների հուղարկավորության համար արդեն կառուցվում է կաթողիկոսական դամբարան, որը նաև ծառայելու է իբր մատուռ...
Տարբեր խմբեր խանգարում են համերաշխությանը, այդ թվում՝ իշխանությունը. Արշակ Սրբազան
Համերաշխությունը ընկալված է որպես բուտաֆորիա. Հասարակության մեջ ալտերնատիվ բարոյականության քարոզ է տարվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ