Ռուսաստանում մեկնարկել է զորավարժությունների առաջին փուլը՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական փորձարկումներով։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ այս փուլի շրջանակում Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումների անձնակազմն անցկացնում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական առաջադրանքներ:
Դրանք ընդգրկում են հրթիռային համակարգի հատուկ զինամթերքի ձեռքբերման, հրթիռների արձակման, մեքենաների հագեցման և քողարկված առաջխաղացման խնդիրներ:
Զորավարժություններին ներգրավված ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն ստորաբաժանումների անձնակազմը զբաղված է ավիացիոն սպառազինության հատուկ մարտական առաջադրանքների կատարմամբ, ներառյալ «Կինժալ» աէրոբալիստիկ հիպերձայնային հրթիռների արձակմամբ: