News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Central South University of Forestry and Technology-ի (CSUFT) չինացի գիտնականները ստեղծել են հրադիմացկուն ապակի բամբուկի հիմքի վրա, տեղեկացրել է Planet Today-ը։

Ապակին արտացոլում է լույսի 71,6 տոկոս թափանցում, ինչը թույլ է տվել մեծացնել էներգիայի փոխակերպման արդյունավետությունը 15,29 տոկոսով՝ արեւային տարրերում օգտագործման ժամանակ։ Ի տարբերություն սովորական ապակու, որի արտադրության ժամանակ զգալի չափով ածխաթթու գազ է արտանետվում, բամբուկի ապակին ավելի էկոլոգիական  այլընտրանք է։

Կայչաո Վանը CSUFT-ից նշել է, որ բամբուկը աճի եւ վերարտադրման բարձր արագություն ունի։ Դրա շնորհիվ այն դառնում է ավելի կայուն, որը կարող է կրկնակի օգտագործվել արդեն աճից 4-7 տարի հետո։ Բամբուկը չորս անգամ ավելի շատ արտադրողականություն ունի եւ հայտնի է իր արդյունավետությամբ եւ ստացել է «երկրորդ անտառ» անվանումը։

Նոր նյութի ստեղծման գործընթացը ներառում է ոչ օրգանական հեղուկ սիլիկատային նատրիումի դելիգնիֆացված բամբուկի վակուումային սնուցումը, ինչից հետո այն ենթարկվում է հիդրոֆոբ մշակման։ Դրա շնորհիվ նյութը կարողանում է ստեղծել եռաշերտ հրադիմացկուն պատնեշ։ Նոր ապակին հրկիզվելու համար ունի 116 վայրկյան եւ ցածր ջերմանջատման ընդամենը 0,7 ՄՋ/մ2, ինչպես նաեւ նվազագույն ծխարտադրություն։

Այս ապակու օգտագործումը արեւային տարրերի արտադրությունում էներգաարդյունավետության եւ կայունության բարձրացման լավ պոտենցիալ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ