News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ մայիսի 14-ին Վարդան  Մ․-ն և վերջինիս փաստաբանների կողմից Կոտայքի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացվել, որ 2023թ.-ի ապրիլին «Մեղրաձոր Գոլդ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն՝ Վարդան Մ․-ն և Վանուշ Ա․-ն սկսել են բանակցել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում գտնվող ոսկու հանքը գնելու շուրջ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն 2023թ.-ի օգոստոսի սկզբից Վարդան Մ․-ն «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի փաստացի տնօրինումը հանձնել է Վանուշ Ա․-ին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023թ.-ի օգոստոսի 10-ից 2024թ.-ի ապրիլի 1-ը Վանուշ Ա․-ն և նրա հետ փոխկապակցված անձինք առանձնապես խոշոր չափերի ոսկյա և արծաթյա խտանյութ /մոտավորապես 17 կգ, հիմնականում ոսկյա խտանյութ/ են վաճառել «Ասսաթ Մ» ՍՊ ընկերությանը և 72 մլն դրամ հիմնական միջոց ծախսել դրա վրա, սակայն ստացված դրամական միջոցներից «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի մասնաբաժինը 421 մլն 500 հազար դրամ առանձնապես խոշոր չափերի գումարները չեն մուտքագրվել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի բալանս, բացառությամբ 42 մլն դրամի, այսինքն 379 մլն 500 հազար դրամն առերևույթ հափշտակվել է:

2024թ.-ի ապրիլի 8-ին գործարան են եկել 3 անձինք, ովքեր Վարդան Մ․-ին ներկայացրել են գումարային ապօրինի պահանջ առանց չափը հստակեցնելու: Վերջիններս հայտնել են, թե եկել են «իրենց փողի հետևից» պատճառաբանելով, որ ընկերության ընդերքի արդյունահանման թույլտվության երկարացումը իրենք են կազմակերպել, ինչ-որ Տիգրան Տեր-Պետրոսյանի միջոցով: Վարդան Մ․-ն նրանց պարզաբանել է, որ ընկերության արտահանման թույլտվությունը երկարացվել է իր իրավական գործողությունների արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա:

 Վարդան Մ․-ն այդ 3 անձանց հորդորել է իրեն այլևս չանհանգստացնել, իսկ նշված անձիք հեռանալուց առաջ սպառնալիքներ են հնչեցրել ասելով, «լավ բաներ չես անում հոպար, Ձեր համար վատ կլինի» և այլն:

Դեպքի առթիվ այս տարվա մայիսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է թիվ քրեական վարույթ ՀՀ քր. օր.-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ