News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, «Արտաշատի ԲԿ»-ից հաղորդում  է ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը՝ րոպեներ անց՝ Ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ Հ.Խ.-ն է, իսկ հրազենային վնասվածքով դին՝ Արտաշատ քաղաքի 27-ամյա բնակիչ Վ.Վ.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում:

Նախնական տվյալներով դեպքի օրը՝ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը հորեղբոր որդու՝ Ս.Ս.-ի հետ Ոստան բնակավայրի կենտրոնական փողոցում հանդիպել են համագյուղացի Հ.Խ.-ին, ով, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, առաջարկել է հանդիպել բնակավայրի գերեզմանատան մոտ:

Ժամը 23:00-ի սահմաններում նշված վայրում հանդիպման ժամանակ, որին մի կողմից մասնակցել են Ի.Ս.-ն և Ս.Ս.-ն, իսկ մյուս կողմից՝ Հ.Խ.-ն, Վ.Վ.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ի.Ս.-ն, իր մոտ ապօրինի կերպով գտնվող հրազենով, Վ.Վ.-ին և Հ.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ։ Դրա հետևանքով Վ.Վ.-ն կրծքավանդակի հատվածում ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Հ.Խ.-ի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր մարմնական ծանր վնաս, սակայն վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ ցուցաբերված անհետաձգելի բուժօգնության արդյունքում:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը, ով դեպքից հետո փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, իրավապահների կողմից հայտնաբերվել է, ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող կարևոր հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով «Վազ 2106» և «Վազ 2121» մակնիշի   ավտոմեքենաները, որոնցով վիճաբանող կողմերը գնացել են հանդիպման, ինչպես նաև՝ փայտյա մահակ, կրակված և չկրակված պարկուճներ, կրակված հրազենի փամփուշտ, արնանման հետքեր։ Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ոստան գյուղի 35-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասիվ:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չորաթան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այն մարվել է 4,5 ժամ անց
Հունիսի 12-ին, ժամը 17:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի. ՆԳՆ
ՄԻՊ-ի հայտարարությունը Երևանի միակ սինագոգի վրա հարձակման առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած…
Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել. ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակիցները փորձել են իրավասու մարմինների հետ ճշտել Հաթերքի գյուղապետի՝ անչափահաս երեխաների ներկայութհամբ ձերբակալվելու փաստը, սակայն պարզել են, որ գյուղապետն արդեն ազատ է արձակվել...
ՍՊԸ-ն Բագրավան գյուղում վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով. ոստիկանները բացահայտել են խախտումը
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը…
Հաթերքի գյուղապետին ձերբակալել են անչափահաս երեխաների ներկայությամբ. Ռուբեն Մելիքյան
Հաթերքի գյուղապետի կնոջ հետ խոսեցի, հաստատվեց այն տեղեկությունը, որ գյուղապետին ձերբակալելու ժամանակ երեխաներ են եղել մեքենայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ