Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը բարձրանում է 1,5 տոկոսով՝ թարմացնելով պատմական ռեկորդը մեկ տրոյական ունցիան 2 454 դոլարի մակարդակում, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 35,2 դոլարով կամ 1,46 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 452,6 դոլար, արծաթի հուլիսյան ֆյուչերսներինը՝ 3,5 տոկոսով՝ մեկ ունցիան 32,352 դոլար։