News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է նախօրեին Տավուշի ոստիկանության պետի հարցադրմանը՝ արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանին. 

«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումը, որը Տավուշի ոստիկանության պետն ուղղեց ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանին, սովորական մի հարցադրում չէ, որ անում են կառուցողական երկխոսության ժամանակ։

Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող արցախցուն, երբ նպատակ են ունենում ասելու, որ Հայաստանը քո հայրենիքը չէ, և իրավունք չունես խոսելու։ Դա անում են դիտավորյալ՝ ցավեցնելու արտահայտված նպատակադրմամբ։

Ընդորում՝ այսօրվա ոստիկանը միակը չէ, որ այս ընթացքում նման հարցադրում է արել։ Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները։

Իսկ եթե հազարավոր տնավեր հայրենակիցների ամենօրյա ցավը տեսնելով՝ այնուամենայնիվ մարդը որոշում է նման հարցադրում անել, ուրեմն ոչ մի խրատ ու խորհուրդ նրան չի փրկի տմարդության և անբարոյականության այդ գարշելի անդունդից։

Նկարը՝ 2023 սեպտեմբեր, Ստեփանակերտ»։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենսաթոշակային հաշիվներ ունեցող Արցախցները կկարողանան խնայողությունները ՀՀ կենսաթոշակային հիմնադրամներ փոխանցել
Այս մարդիկ ներկայումս երկու կենսաթոշակային հաշիվ ունեն, երկուսն էլ առանձին համակարգերում...
Լուկաշենկոն հաստատել է «ազատագրված ադրբեջանական» տարածքների վերածնմանը մասնակցելու պատրաստակամությունը
Լուկաշենկոն հաստատել է պատրաստակամությունը...
Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը. Արցախի նախագահը իրավասու չէր լուծարման փաստաթուղթ ստորագրել. Մետաքսե Հակոբյան
Այստեղ հավաքված են ազգային ուժեր, որոնք պայքարում են օտար ուժի կողմից...
Չեն գնացել Սոֆիայում բանակցությունների, ստացել են պատերազմ ու ստորագրել են ԼՂ-ի լուծարումը․ Վահագն Ալեքսանյան
Երբ մենք ասել ենք, որ դա իրագործելու համար նախ պետք է ասել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանում է ու պետք է անջատվի, մի հատ նենց բում է բարձրացել․․․
Արցախն ամայացել է, պղծում են մեր մշակութային ժառանգությունը․ Վրթանես Սրբազանի անդրադարձը
ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն...
Նրա գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ. հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը
Ռուբեն Վարդանյանի ընկերների կողմից պատրաստված, նրա հետ ճանապարհ անցած հայտնի անձանց միջոցով Ռուբեն Վարդանյան մարդուն, վիզիոներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ