News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը

Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

17159584976353.jpeg (1.89 MB)

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնելու և խորացնելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:

17159585002837.jpeg (59 KB)

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ և կաևորել երկու քրիստոնյա երկրների միջև հարաբերությունների խորացումը: Ֆրանցիսկոս Պապը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ