News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Ուկրաինային ավելի շատ հեռահար սպառազինություն է անհրաժեշտ՝ խափանելու Ռուսաստանի առաջխաղացումը հյուսիսային Խարկովի մարզում, որտեղ իրավիճակը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի շուրջ մնում է «շատ դրամատիկ»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը փոխանցում է Reuters-ը։

Կարևոր է կտրել ռուսական մատակարարման ուղիները և Ուկրաինային տրամադրել զենք, որը «կարելի է օգտագործել միջին և մեծ հեռահարության վրա», - ասել է Բերբոքը՝ Ստրասբուրգում արտգործնախարարների հանդիպման շրջանակում:

«Մենք այս ուղղությամբ աշխատում ենք նաև այլ գործընկերների հետ », - ասաց նա՝ նշելով, որ ընդհանուր առմամբ «չափազանց բարդ իրավիճակ է»։

Գերմանիան դարձել է Ուկրաինայի երկրորդ խոշորագույն զենք մատակարարը 2022 թվականին ռուսական ներխուժումից հետո, սակայն կանցլեր Օլաֆ Շոլցը մինչ այժմ ձեռնպահ է մնացել Կիևին հեռահար Taurus հրթիռներով զինելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խերսոնի խանութը ուկրաինական կողմից հրետակոծելու հետևանքով 19 մարդ է զոհվել. ՌԴ իշխանություններ
Արտակարգ իրավիճակի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները...
Ուկրաինական զորքերը Չասով Յարից հյուսիս հետ են գրավել Կալինովկա գյուղը
Ուկրաինական զորքերը հետ են գրավեցին Կալինովկայի մեծ մասը...
Զախարովան ուղղակի սուտ է խոսում. Ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի գնացել. ես ստեր չեմ մեկնաբանում. Ալեն Սիմոնյան
Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա...
Անցյալ ամիս Ուկրաինայում խաղաղ բնակչության զոհերի թիվը կտրուկ աճել է. ՄԱԿ
Մայիսին Ուկրաինայում խաղաղ բնակչության զոհերի թիվն ապրիլի համեմատ աճել է 31%-ով...
Լուգանսկում գնդակոծությունից հետո փլուզվել է բազմահարկ շենքի մուտքը՝ երեք մարդ զոհվել է
Նրա խոսքով՝ քաղաք է արձակվել առնվազն վեց հրթիռ...
ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը Մոսկվային կհանձնի Բուչայում զոհվածների ցուցակը. Զախարովա
Զախարովան ենթադրել է, որ հայկական պատվիրակության համար այնտեղ տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատու նյութեր են նախապատրաստվում...
Ամենաշատ