News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

ՊԵԿ-ից NEWS.am-in hajtnwum են, որ օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչությունների,  ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները  համատեղ,  Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ շիփփինգ» ընկերության  միջոցով ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից և սննդամթերքից հայտնաբերվել է «E401» գրառմամբ 90 հաբ։ Հայտնաբերված հաբերը  ստուգվել են համապատասխան  սարքով: Էկրանին արտացոլվել է «ամֆետամին» գրառումը,  որը համարվում է  թմրամիջոց: Նշված զանգվածների հայտնաբերման փաստով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են  «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումը: «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի  զանգվածների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված՝ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին Երևանի Մաշտոցի պողոտայում  գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահից ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել  ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ. Դ.-ն:   Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդեհի և պայթյունների հետևանքով մի քանի մարդ է մահացել
Պետության ղեկավարը հավելել է, որ կսկսվի հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները և բացահայտելու մեղավորներին...
Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Mercedes-Benz» միկրոավտոբուսը և «VAZ»-ը. կան տnւժածներ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Առինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է ողողել է մի ամբողջ թաղամաս, «Վեոլիա ջուրը» դեռ խնդրին լուծում չի տվել
Այսօր՝ հունիսի 19-ին, արտակագ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Առինջ...
Դիլիջանում հաճարենու փայտանյութով բարձված մեքենա է հայտնաբերվել
Դիլիջանցի 33-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բարձված է 3,5 խմ հաճարենու...
Քաղաքացին հայտնել է, որ թիվ 35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է իր գլխին. նա հիվանդանոցում է
Դեպքի փաստով ոստիկանութան Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. Գրանցվել է 19 ավոտվթար, վիրավորվել է 24 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
Ամենաշատ