News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Գազայի ապագայի վերաբերյալ Իսրայելը պետք է հստակ և որոշակի ծրագիր մշակի: Այստեղ Իսրայելը բախվում է պոտենցիալ ուժային վակուումի, ինչը կարող է լցվել քաոսով, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք չենք աջակցում և չենք աջակցի իսրայելական բռնազավթմանը։ Մենք նույնպես, իհարկե, չենք աջակցում ՀԱՄԱՍ-ի իշխանությանը Գազայում: Հճախ ենք տեսել՝ դա ինչի է հանգեցրել ինչպես Գազայի, այնպես էլ Իսրայելի ժողովրդի համար:  Չենք կարող նաև ունենալ անարխիա և վակուում, որը կարող է լցվել քաոսով»,- Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բլինքենը։

«Չափազանց կարևոր է, որ Իսրայելը նույնպես անի այդ գործը և կենտրոնանա նրա վրա, թե ինչպիսին պետք է լինի ապագան: Անհրաժեշտ է հստակ և որոշակի ծրագիր, և հուսով ենք, որ Իսրայելը հանդես կգա իր գաղափարներով», - շեշտել է Բլինքենը

ԱՄՆ պետքարտուղարը բազմաթիվ բանակցություններ է վարել Իսրայելի արաբ հարևանների հետ Գազայի հատվածի հետպատերազմական ծրագրի շուրջ՝ ՀԱՄԱՍ-ն արմատախիլ անելու մտադրության վերաբերյալ Իսրայելի հայտարարությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ