News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 01
Տեսնել լրահոսը

Ես Կանադայի թեմի առաջնորդ եղել եմ 10 տարի, այնտեղ եկեղեցու նյութի, դրամի ու ծախսումների հետ կապված ցանկացած հարց անցնում է հետևյալ խողովակներով՝ թեմական խորհուրդ, պատգամավորական ժողով, անդամական ժողով  կալվածոց տեսչություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագորողների հետ զրույցում, անդրադառնալով Կանադայի թեմում գումար վերցնելու և եկեղեցի չկառուցելու հետ կապված ասեկոսեներին, ասաց Բագրատ Սրբազանը։

«Միակ ճանապարհը այն կարող է լինել, որ մարդը գնա ինչ-որ գործարքներ անի, ձեր ասած սև փող վերցնի  ու ոչնչացնի։ Եթե այդպիսի բան է եղել, ուրեմն այս 4 կառույցն էլ ավազակներ են, հնարավո՞ր է այսպիսի բան, հնարավոր չէ։

Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Կանադայում, շատ նուրբ հարց է ու եթե ես սկսեմ ինչ-որ հարցեր արծարծել, ավելորդ տեղը պետք է համայնքում գրգիռներ առաջանա։ Կանադայի թեմի առաջնորդ սրբազանը ինձ նամակ է գրել, ասել է՝ լրագրողները, եթե  հարցնում են, ասեք թող կապվեն, բացատրեմ իրենց։

Ընդամենը 1 տարի առաջ էի ես Կանադայում՝  ՀԲԸՄ-ի դահլիճում, 500 և ավելի մարդ կար այդ դահլիճում, ինձ համայնքի շատ անդամներ կանչում են իրենց պսակադրություններին, մկրտության առիթներին, եթե այդպիսին լինեին, կկանչեի՞ն իրենց առիթներին։

Ես Կանադայում հայ տարեցների համար 13 մլն դոլարանոց 78 բնակարանով  շենք եմ կառուցել, գնացեք ստուգեք։  Ես ամեն մի պատից ընկածի ասածները չեմ ուզում մեկնաբանել, բացի այդ ես չեմ կարող այդպիսի մեծ բաներ անելուց հետո հանգիստ ման գալ»,- ասաց Սրբազանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ