News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Մայիսի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Պարոնյան փողոցի 40 հասցեի մոտ «Դվին» հյուրանոցի դիմաց կռիվ է: Հայտնում է  SHAMSHYAN.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 01։15-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ  Մ․-ն, Երևանի բնակիչներ 33-ամյա Լևոն Ն․-ն, 31-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Սուրեն Մ․-ն, 33-ամյա Գագիկ Ս․-ն, իսկ ժամը 02։20-ի սահմաններում Սիմոն Վրացյան փողոցի 90 հասցեի մոտից ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 40-ամյա Ռուբեն Մ․-ն:

Ոստիկանների ու պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում նշված հասցեում անձնական հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վերջիններս խախտել են հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ