News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հաղորդում է ստացվել այն մասին, որ հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որտեղ նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

«Հաշվի առնելով, որ նշված գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված` զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու առերևույթ հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված գրառման հեղինակին հայտնաբերելու և նրա արարքին համապատասխան իրավական գնահատական տալու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիշերը Երևանի Շոպրոնի փողոցում «Հոնդա» մեքենա է այրվել
Մայիսի 29-ին, ժամը 04:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ֆրանսիացի քաղաքապետը կալանավորվել է «որովայնախոս» գուշակուհու վրա պետական ​​փողերը ծախսելու մեղադրանքով
Ուշադրության կենտրոնում է քաղաքի քաղաքապետ՝ ոստիկանության և գաղտնի ծառայության նախկին աշխատակից Ժիլ դ'Էտորեի նկատմամբ Սոֆյա Մարտինեսի համոզելու «կախարդական» լիազորությունների շուրջ սկանդալը...
Դատարանը երկարացրել է Նավալնիի երեք փաստաբանների կալանքը
Այսօր դատարանում քննիչը հայտարարեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Ամենաշատ