News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

20 պաղեստինցի զոհվել է Գազայի հատվածում փախստականների ճամբարի վրա իսրայելական բանակի հարձակման հետեւանքով։

Ինչպես տեղեկացրել է Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը, 20 մարդ սպանվել է փախստականների Նուսեյրաթ ճամբարին, որը գտնվում է պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում, իսրայելական ՌՕՈւ հասցրած հարվածի հետեւանքով։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է Իսրայելի տարածք 2023թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներխուժումից հետո, ինչն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածին եւ Լիբանանի ու Սիրիայի առանձին շրջաններին, ինչից հետո ցամաքային գործողություն է սկսել անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ