News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ղազախստանի դատարանը Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին՝ կնոջ սպանության համար 24 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է Tengrinews-ը։

Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել ծայրահեղ դաժանությամբ և խոշտանգումներով սպանության հոդվածներով։ Գործը քննվել է երդվյալ ատենակալների կողմից։

Բիշիմբաևի զարմիկը՝ Բակիժան Բայժանովը, չորս տարվա ազատազրկման է դատապարտվել՝ թաքցնելու և հանցագործությունը չհայտնելու մեղադրանքով։

Բիշիմբաևի գործը  Ղազախստանում ակտիվացրել է հանրային քննարկումներն ընտանեկան բռնության ենթարկված մարդկանց օրենսդրական պաշտպանություն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ: Երկիրն արագորեն ընդունեց օրենք, որը խստացնում էր պատիժները ծանր մարմնական վնասվածքների համար, ինչպես նաև նախատեսում էր աջակցության կենտրոնների ստեղծում՝ ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցուցաբերելու համար:

Բիշիմբաևը 2016 թվականին մի քանի ամիս ղեկավարել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարությունը։ 2018 թվականին նա կոռուպցիայի մեղադրանքով տասը տարվա ազատազրկում է ստացել, սակայն մեկուկես տարի անց պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ