News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ սկսվել է ծառայողական քննություն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Գործերից մեկը կապված է լրագրող Մերի Մանուկյանի հետ, մյուսը` լրագրող Հասմիկ Առաքելյանի»,– նշեցին ՆԳՆ–ից։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 11.00-ի դրությամբ 151 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել է օպերատորներից մեկի տեսախցիկը, 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը, իսկ լրգրող Հասմիկ Առաքելյանի ու ոստիկաններից մեկի միջև լեզվակռիվ էր եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր` առանձնատուն կառուցելու փաստով. «Հետք»
Մայիսի 16-ին «Հետքը» հրապարակել էր «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ…
Տղամարդը վիճաբանության ժամանակ կրակել և վնասվածք էր պատճառել հորեղբորորդուն
Հունիսի 3-ի ժամը 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն…
Toyota-ի կենտրոնակայանում խուզարկություններ են կատարվում տվյալների կեղծման մեջ ընկերությանը կասկածելուց հետո. Kyodo
Խուզարկություններ Toyota-ում...
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են 1,7 միլիոն դրամ կաշառք ստանալու համար
Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից...
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված  ադամանդանման քարեր
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի...
Մեքսիկական Միչոական նահանգում սպանել են քաղաքապետին
Սպանվել է Կոտիհայի քաղաքապետը...
Ամենաշատ