News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 134 քաղաքացու։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նշվեց, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 10-ի դրությամբ 88 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարգելի՛ անտարբերներ, կարող եք չմիանալ, մեր որակին քանակ պետք չի․ Դավիթ Ամալյան
Գնացեք Բաքու, միացեք ձեր քույրեր և եղբայրներին, իրենք էլ են նույն կոնտեքստով...
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում
Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը...
Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց. Ավետիք Չալաբյան
Ճշմարիտ խոսքը տեղ է հասնում, և ավելի ու ավելի է զինաթափում ոստիկաններին…
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
«Հրապարակ». 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված
Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի...
«Հրապարակ». Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին
Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ...
Ամենաշատ