News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կատարվող վերադասավորումները եւ Սերգեյ Շոյգուին Անդրյ Բելոուսովով փոխարինելը վկայում են այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է Ուկրաինայում ձգձգվող պատերազմի եւ ապագայում ՆԱՏՕ-ի հետ առճակատման քայլեր, գրել է Պատերազմի ամերիկյան ինստիտուտը (ISW)։

Բելոուսովի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում կարեւոր իրադարձություն է երկար ձգվող հակամարտության համար տնտեսական պայմանների ստեղծման առումով, նշում են փորձագետները։ Բելոուսովը զինվորական փորձ չունի, բայց դա չի կարելի անոմալ համարել. Շոյգուն նույնպես բանակում ծառայության փորձ չուներ։

Բելոուսովը մոտ մեկ տասնամյակ գտնվել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում եւ մասնակցել տարբեր ինովացիոն նախագծերի կառավարմանը, այդ թվում անօդաչուների ստեղծման, նա պատրաստվել է ղեկավարել մի գերատեսչություն, որը Շոյգուի օրոք բախվել է կոռուպցիայի մեղադրանքների եւ ենթարկվել քննադատության։

Բելոուսովն ավելի շատ ունի արդյունավետ տեխնոկրատի համբավ, իսկ աղբյուրները հավաստիացնում են, որ նա լավ հարաբերությունների մեջ է Պուտինի հետ։

Պուտինը, հավանաբար, մտադիր է օգտագործել Բելոուսովի փորձը ռազմական եւ տնտեսական քաղաքականությունը միավորելու համար։ Այդ ջանքերը վկայում են այն մասին, որ Կրեմլը շարունակում է պատրաստվել երկարատեւ պատերազմի Ուկրաինայում, նշել է ISW-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ երկրները գլխավոր քարտուղարից հստակություն են պահանջել Կիեւի համար 100 մլրդ եվրո ծավալով ֆոնդի վերաբերյալ. Politico
ՆԱՏՕ գծով դաշնակիցները հստակություն են պահանջում...
Բրիտանիայի հետախուզություն. ՌԴ-ն թողարկում է ամսագիր զինվորների դաստիարակման մասին Ստալինի ցիտատներով
Մեծ Բրիտանիայի հետախուզությունն ուսումնասիրել է «Պոլիտռուկ» ամսագիրը...
Զելենսկին այցելել է Իսպանիա
Ստորագրելու եմ երկկողմ համաձայնագիր, ասել է Զելենսկին...
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են նոր պատժամիջոցային ռեժիմը ՌԴ-ի դեմ. DPA
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են...
ՌԴ բանակը ամիսը 24 հազար զինվոր է կորցնում Ուկրաինայի դեմ պատերազմում. Շոլց
Ռուսական օկուպացիոն բանակն ամեն ամիս 24 հազար զինվոր է կորցնում...
Ուկրաինայի ԶՈւ-ն հրաժարվել է արեւմտյան գերճշգրիտ զենքից անարդյունավետության պատճառով. NYT
Ուկրաինական զորքերը մարտադաշտում այլեւս չեն կիրառում արեւմտյան որոշ զինատեսակներ...
Ամենաշատ