News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ուկրաինան առաջին F-16-ները կստանա հունիս-հուլիսին։ Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինական բարձրաստիճան զինվորական աղբյուրին։

Reuters-ի զրուցակիցը չի հստակեցրել՝ հատկապես որ երկիրն է կործանիչները Կիևին փոխանցելու։

Գործակալությունը հիշեցնում է, որ Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Բելգիան արդեն խոստացել են F-16-ներ ուղարկել Կիև։

Ըստ BBC-ի՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Իլյա Եվլաշը այս շաբաթ հայտնել էր, որ ուկրաինացի օդաչուներից ոմանք ավարտում են այդ ինքնաթիռները վարելու դասընթացները։

Օդաչուներն ու ցամաքային անձնակազմը վերջին մի քանի ամիսների ընթացքում վերապատրաստվում են արևմտյան երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսական զորքերը սպասում էին ուկրաինական զինված ուժերի ներխուժում Կուրսկի շրջան. The Guardian
Ստացված փաստաթղթերից, մասնավորապես, հայտնի է դարձել, որ դեռևս հունվարին ռուսական հրամանատարությունը խոսել է ուկրաինական զինված խմբավորումների «պետական ​​սահմանին բեկման ներուժի» մասին...
ԵՀ ղեկավարը Կիևում կհայտարարի Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու մասին. FT
35 միլիարդ եվրոյի չափը փոխզիջում է Եվրամիության համար, որը կշրջանցի Հունգարիայի վետոն ու վարկ կտրամադրի՝ անկախ ԱՄՆ-ի մասնակցությունից...
Զախարովան Գրիգորյանին խորհուրդ տվեց չմասնակցել հավաքներին, այլ մտածել պարենային անվտանգության մասին
«Մենք կարծում էինք, որ նրանք հիանալի հասկացել են, որ նման ներքաղաքական կռիվը կապ չունի քաղաքական կարգավորման որոնման և խաղաղության հաստատման հետ...
ԵՄ-ն կոչ է արել կատարել Պուտինի և նրա համախոհների ձերբակալության հրամանները, որոնք տրվել են ՄՔԴ-ի կողմից
Այս հայտարարությունն արվել է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստի ժամանակ...
Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ռուսներին Պոկրովսկու ուղղությամբ, ՌԴ-ն հաջողություններ ունի Խարկովի մարզում. ISW
Ուկրաինական ուժերը քիչ առաջընթաց են գրանցել Կուրսկի շրջանում, մասնավորապես՝ Վեսելիից արևելք...
Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինա է ժամանել
«Իմ ութերորդ այցը Կիև տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ շուտով սկսվում է ջեռուցման սեզոնը, և Ռուսաստանը շարունակում է թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ