News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Իլոն Մասկի SpaceX ընկերության մասնագետների հետ համագործակցած Պենտագոնի աշխատակիցներն ի վիճակի են եղել արգելափակելու ռուս զինվորականների կողմից Starlink արբանյակային կապի տերմինալների անօրինական օգտագործումը: Դրա մասին հայտնել է ամերիկյան Bloomberg-ը։

ԸստBBC-ի՝ Starlink արբանյակային տերմինալներից շատերը, որոնք ուկրաինական բանակն օգտագործում է ռազմաճակատում, և ըստ հաղորդագրությունների, որոշ ժամանակ իր կարիքների համար կարողացել է օգտագործել ռուսական բանակը։

ԱՄՆ պաշտպանության նախարարի տիեզերքի հարցերով տեղակալ Ջոն Փլամբը հայտարարել է, որ ռուսական ռազմական համակարգ չարտոնված մուտքի խնդիրը լուծվել է։

Նա նշել է, որ ամերիկյան կողմը հաջողությամբ կասեցրել է տերմինալների կիրառումը ռուսների համար, միաժամանակ Փլամբը համոզմունք է հայտնել, որ Starlink-ի և այլ կոմերցիոն կապի համակարգերից օգտվելու համար Ռուսաստանը դեռ կփորձի ուղիներ փնտրել:

Որոշ ռուսական կայքեր շարունակում են գովազդել Starlink արբանյակային տերմինալները, թեև վաճառողները հայտնում են, որ նման դեպքերում բաժանորդագրությունը ձևակերպվում է եվրոպական երկրների բնակիչների համար։ Նշվում է, որ համակարգը չի աշխատի Ռուսաստանի խորքում, այլ թույլ կտա հաղորդակցություն սահմանամերձ շրջաններում, ներառյալ՝ Ուկրաինայի բռնազավթված տարածքում։

Սակայն այս շաբաթ Starlink-ի ռուսաստանյան օգտատերերը,. սկսել են դժգոհել հաղորդակցության աննախադեպ խնդիրներից։

Bloomberg հիշեցնում է, որ 2022 թվականի ամռանը Ուկրաինան ստացել է 10 հազար Starlink արբանյակային տերմինալ։ Ավելի ուշ Պենտագոնը SpaceX-ի հետ կնքել է 23 միլիոն դոլարի տարեկան պայմանագիր, որի ժամկետը լրանում է այս տարվա մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ