News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ 65-ամյա Ռադիկ Վ․-ն և հայտնել, որ ինքը «Մավ Շին» ՍՊԸ պահակն է և նշված ՍՊԸ-ի տարածք են մուտք գործել անհայտ մակնիշի մեքենայով 3 քաղաքացի որոնցից մեկի վրա շունը հարձակվել է և կծել ավելացրել է նաև, որ վերջիններս զենքով կրակել են շանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ին Երևանի բնակիչ 39-ամյա Գեղամ Մ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Սամվել Ս․-ի և 44-ամյա Վահե Մ․-ի հետ, իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մուտք են գործել «Մավ Շին» ՍՊԸ տարածք ավտոմեքենայի խափանման պատճառով օգնություն խնդրելու համար, որտեղ շունը հարձակվել է Գեղամ Մ․-ի վրա և կծել նրան`աջ թևի շրջանում պատճառելով վնասվածքներ, ինչից հետո վերջինս վերցրել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում քանդված վիճակում գտնվող, իր անվամբ հաշվառված «ԻԺԿ» մոդելի, 1 փողանի 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը հավաքել այն և կրակել շան վրա:

Գեղամ Մ․-ն շան կծելու հետևանքով ստացած «Աջ թևի պատռած վերք» մարմնական վնասվածքով դիմել է «Վայքի բուժմիաորում» ՓԲԸ:

Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք հրացանի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով Գեղամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում  է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում որպես բաժնի պետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ