News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Դեմենցիայով տառապող տարեց ճապոնացիների թիվը մինչեւ 2040թ. կավելանա ավելի քան 1 մլն-ով ընթացիկ մակարդակի համեմատ եւ կհասնի 5,84 մլն մարդու։ Այսպիսի կանխատեսում է արել առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հետախուզական խումբը, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Նշված հիվանդությունով կտառապի Ճապոնիայի 65-ից բարձր տարիքի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը։ Մինչեւ 2060թ. իրավիճակն ավելի կվատանա, եւ դեմենցիայով տառապողների թիվը կհասնի 6,45 մլն-ի։ Մոտ 6 մլն մարդ էլ կտառապի կոգնիտիվ ֆունկցիաների տարբեր խանգարումներով, այդ թվում հիշողության հետ կապված խնդիրներ կունենա։

Ճապոնիայում վերջին տարիներին ռեկորդային ցածր է ծնելիությունը, որն ուղեկցվում է հասարակության ծերացման միտումով։ 15-64 տարեկան աշխատունակ բնակչության բաժինն այժմ կազմում է մոտ 60 տոկոս։ 2023թ. հոկտեմբերի տվյալներով՝ Ճապոնիայում ապրում է 124,35 մլն մարդ, ինչը 595 հազարով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։

Ազգի սրընթաց ծերացումը պետությանը բազմաթիվ խնդիրներ է «խոստանում» առաջիկայում։ Օրինակ, այժմ աշխատող ճապոնացիները ծերության ժամանակ կարող են զրկվել վճարումներից այն չափով, որը սահմանված է ներկայիս ճապոնացի թոշակառուների համար։ 2053թ. Ճապոնիայի բնակչությունը, կանխատեսումների համաձայն, կկրճատվի՝ հասնելով 100 մլն-ի, իսկ 2065-ին՝ 88 մլն-ի, որոնց 38 տոկոսը կկազմեն 60-ից բարձր տարիքի մարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ