News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

2024թ. ապրիլի 30-ի դրությամբ Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարական աշխատանքների իրականացման վերջնաժամկետների խախտման 45 դեպք է արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցամանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ժամկետների խախտման նշված դեպքերով արձանագրություններ չեն կազմվել։

«Գործող օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կառուցապատողներին պատշաճ ծանուցումներ են ուղարկվում՝ շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու եւ, կամ շինարարության ավարտը փաստագրելու նպատակով»,-ասված է կայքին ուղարկված պատասխանում:

Քաղաքապետարանից տեղեկացանք  նաև, որ միայն 2024թ. չորս ամիսների ընթացքում Երևանում 26 կառուցապատող ստացել է բարձրահարկ բնակելի շենք կառուցելու շինթույլտվություն: 

Իսկ ընդհանուր առմամբ, վերջին չորս ամիսների ընթացքում քաղաքապետարանը Երևան քաղաքում բարձրահարկ բնակելի շենք կառուցելու շինթույլտվության հարցերով 240 դիմում է ստացել:

Համաձայն գործող իրավակարգավորումների՝  օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում (բացառությամբ գյուղական համայնքներում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) կառուցապատումը չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին: Կառուցապատողը նախազգուշացումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր է դիմել իրավասու մարմին` շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին հայտով:

Կառուցապատողի կողմից նախազգուշացումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին հայտով իրավասու մարմնին չդիմելու, ինչպես նաև շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում կառուցապատումը չավարտելու և սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը չօտարելու դեպքում շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով։

Իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով: Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում ավարտել կառուցապատումը կամ օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը:

Իսկ արդեն ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` շահագործման ակտի ձևակերպման համար:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ իրավասու մարմնի իրականացրած ներկայիս մեղմ վարչարարության հետևանքով կառուցապատողների համար շինարարական աշխատանքների ժամկետների խախտումները համատարած և սովորական բնույթ են կրում:

«Շինարարության իրականացման ժամկետների երկարաձգումը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այն քաղաքացիների համար, որոնք արդեն իսկ վճարել են կառուցվող բնակարանների համար: Ստացվում է, որ մեզ մոտ հազարավոր խաբված բնակիչներ կան, որոնք վճարումները կատարել են ժամանակին, սակայն առ այսօր չեն կարողանում տեղափոխվել իրենց բնակարաններ և տնօրինել իրենց գույքը: Նման իրավիճակում բնակարանատերերը լռում են կամ ժամանակ առ ժամանակ բողոքի ձայն բարձրացնում՝ զգուշանալով այն հանգամանքից, որ հնարավոր է, առհասարակ կառուցապատումը դադարեցվի»,-ասաց տնտեսագետը:

 Սուրեն Պարսյանի խոսքով՝ բնակիչների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ոլորտում անհրաժեշտ է ներդնել որոշակի պետական երաշխիքներ, ինչը թույլ կտա մարդկանց վստահ լինել, որ շենքը ժամանակին կկառուցվի և ի վերջո, բնակարանը որի համար վճարել են, կստանան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցանկանում է նվազեցնել երկրում առկա հարկային բեռի տարբերությունը
Այնպես որ, փաստաթղթավորված ծախսերից ելնելով, անհրաժեշտ է միասնական մոտեցում սահմանել հարկային դրույքաչափի նվազեցման հարցում...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների մասնակցության հարցը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել...
ՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը…
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է…
Հայաստանում հարկ վճարողները ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության համար պատասխանատվության կենթարկվեն
Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հարկ վճարողները կապահովեն համապատասխան տեղեկատվության ամբողջական և արժանահավատ ներկայացումը...
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ