News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

«Հետք» կայքի հրապարակման, ինչպես նաև լրագրողի ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Ազատության պողոտա հասցեներում գտնվող «ԱՌ-ԲԵ Ռետէլի» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում (հայ-բելառուսական խանութներ)։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Արդյունքում հայտնաբերվել է «LEOR» ապրանքանիշի ժամկետանց սննդամթերք․ ձկան պահածո՝ կիլկի, 2 հատ, աղցան կորեական՝ 1 հատ, ատլանտիկական սելդ յուղի մեջ՝ 2 հատ, աղցան բազուկով կորեական՝ 1 հատ։

Նշված ապրանքները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ