News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը հետաձգել է Իսրայելին ճշգրիտ կառավարվող զենքի վաճառքը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ կայքի՝ խոսքը JDAM ուղղորդման շուրջ 6,5 հազար լրակազմերի վաճառքի մասին է, որոնք կարող են սովորական օդանավերի զինամթերքը վերածել ուղղորդվողի։ Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը 260 մլն դոլար արժողությամբ առաջարկվող գործարքի մասին տեղեկացվել է հունվարին, սակայն օրենսդիրները երբեք պաշտոնական ծանուցում չեն ստացել։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վաճառքն իրականացնելու համար, նշում է The Wall Street Journal-ը։

«Սա անսովոր է, հատկապես Իսրայելի հետ կապված, հատկապես պատերազմի ժամանակ», - պարբերականին ասել է Կոնգրեսի աղբյուրը՝ չհստակեցնելով այն պատճառները, թե ինչու է վաճառքը հետաձգվում։

Թերթը գրում է, որ մարտ ամսից դադարեցվել է նաև Կոնգրեսին Իսրայելին 1 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելու հնարավորության մասին՝ ներառյալ տանկային զինամթերք, ռազմական տեխնիկա և ականանետեր վաճառելու գործընթացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ