News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ստեղծված իրավիճակում պետք է ներգրավվեին միջազգային միջնորդներ, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գործընթացները չեն տեղավորվում որևէ ողջամիտ տրամաբանության մեջ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

«Ուստի մտահոգություն կա, որ այդ գործընթացների արդյունքում Ադրբեջանը կբավարարի իր քաղաքական ախորժակը և միակողմանի զիջումներ կստանա Հայաստանից։ Իշխանությունները չեն հստակեցնում, թե այդ ինչ քարտեզների հիման վրա է սահմանազատումն իրականացվում։ Երբ իշխանությունները խոսում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի մասին, պետք է հասկանալ, որ վերջին քարտեզները թվագրվում են 1984-1986 թվականներով»,- նշել է պատգամավորը։:

Ըստ նրա՝ իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի որոշակիացումից։ «Ի՞նչ իրավական հիմքով է գործընթացն ընթանում։ Ես ինքս գերատեսչություններից այս հարցերի պատասխանները չեմ ստացել, այսինքն՝ նույնիսկ պատգամավորները հնարավորություն չունեն հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում»,-շեշտել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ