Հանրապետության տարածքում`մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում` մայիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +19+21։
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+7+9, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,
Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,
Տավուշում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+16,
Արարատում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21,
Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +17+ 20,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18։