Մի քանի հազար մարդ, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում մասնակցել են օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերին, շաբաթ երեկոյան հավաքվել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Զատիկը միասին նշելու համար, հայտնում է NewsGeorgia-ն։
Պողոտան փակվել է։ Խորհրդարանի դիմացի Կաշվետիի տաճարի բակում տոնական պատարագ է մատուցվել։ Բակը լցված է եղել ձեռքներին Վրաստանի ու Եվրամիության դրոշներ ու մոմեր պահող մարդկանցով։
Ցուցարարները հատուկ պատրաստվել էին ակցիային՝ զատկական խմորեղեն էին թխել, ձու ներկել և մոմեր գնել, որոնք ավելի ուշ բաժանել են Ռուսթավելիում հավաքվածներին։