News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին  հայտաարրաել է  Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը լրագրողների հետ զրույցում:
«Ինձ խոստացել են, որ երկու կողմերը հենց սահմանազատում անեն, ժողովրդի կարծիքը հաշվի կառնեն, թե ինչպես անել, որ իրենց չխանգարի»,- ասաց նա։ 

Կիրանցի համայնքապետը հայտնեց, որ նախնական հաշվարկով սահմանազատումից հետո Ադրբեջանին 2 տուն է անցնում, բայց ևս 8-9 տուն շատ մոտ է այդ սահմանին, և անհնար է այնտեղ ապրելը։

«Ունենք 12, 13, 14 տոչկեք, որոնք պետք է միացվեն իրար, որից մեկը գտնվում է կամուրջի հետևը։ Հիմա եթե կամուրջը մեզ մնա, շատ լավ կլինի, որը սովետական միության քարտեզով մերն է եղել։ Այս «տոչկեքով» կամուրջն էլ է անցնում, մոտ 120 մետր էլ վերև»,-ասաց Շահինյանը: 

Կիրանցի համայնաքապետ Կամո Շահինյանը շատ վատ է պատկերացնում գյուղի ապագան սահմանազատումից հետո: Նաեւ հավելում, որ կառավարութունից անվտանգության ոչ մի երաշխիք չեն տվել, մի բան էլ ասել են ինչ տարբերություն մի քիչ հեռվից, թե մոտիկից կկրակեն ադրբեջանցիները:

«Բնակիչները շատ արդար պահանջ ունեն: Բնակիչներին ոչ մեկը թող չթերագնահատի, Հայաստանի Հանրապետությանն էլ ասել ենք՝ այն, ինչ մենք տեսել ենք, մեր պապական հողերը, մենք չենք խոսում Ադրբեջանի գալու համար: Ես չեմ ուզում մի սանտիմ հող տամ ադրբեջանցիներին, ես չեմ ուզում վաղը ինձ ճանաչող ադրբեջանցին գա ինձ վրա ծիծաղի»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ