News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ փորձի փոխանակման շրջանակներում։

Իրանական ավիացիոն իշխանությունները ՀՀ ավիացիոն իշխանության ներկայացուցիչներին հրավիրել են ԻԻՀ՝ տեղում ուսումնասիրելու իրանական ավիացիոն կազմակերպությունների ներուժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հույս ունեմ՝ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն. Փաշինյանը՝ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի...
Դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ ենք լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին. Փաշինյանը՝ Խամենեիին
Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի համար այս...
Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրներում. Ալի Խամենեին՝ Փաշինյանին
Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ...
Փաշինյանը հանդիպել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ (ֆոտո)
Նշվում է, որ Փաշինյանը Հայաստանի և հայ ժողովրդի անունից ցավակցություն է...
«ՀայաՔվեի» անդամներն այցելել են Իրանի դեսպանություն և գրառումներ արել սգո մատյանում
Նախօրեին Իրանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ…
Ես չեմ կարծում, թե հայ-իրանական հարաբերություններում որեւէ փոփոխություն կարող է լինել. Մարուքյան
Հուսով եմ՝ շատ արագ, սահմանված կարգով կնշանակվեն պաշտոնյաներ, նաեւ նախագահի ընտրություններ տեղի կունենան...
Ամենաշատ