News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Մի քանի օր, կամ մի ամիս դուրս չեկանք, ինչ-որ ձևով իրանց հերթական խաբեություններին հավատացինք, մարդու տեղ դրեցինք, դա չի նշանակում, որ մենք քնած ենք: Մենք մինչև վերջ գնալու ենք, էսօր եկել ենք պահանջով, որ այս հարցին լուծում տան: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, հրապարակում տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

«Եթե ինքը իրա էշ հալով սաղին էշի տեղ ա դրել, էդ չի նշանակում, որ սաղ հավատալու են իրա ասած վարկածին: Հիմա որ գան, կասեն գործը դատարանում ա, բայց դատարանից մենք ի՞նչ ենք տեսնում, պաշտոնական վարկածը առաջ տանելուց բացի ի՞նչ ա արվում, առաջին օրվանից, ինչ գործը գցել ա էդ ուղղության վրա, դատարանը ասում ա վերջ տենց ա: Դատարանը ժամանակ ա ձգում մեր ու ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, բայց պաշտոնական վարկածից բացի այլ վարկած առաջ չի եկել:  Կանչում են տղերքի հետ ծառայած զինվորներին, մեկի ասածը մյուսի հետ չի բռնում, էդ հակասություններով ո՞վ ա զբաղվելու, կանչի ասի՝ ինչի՞ ես դու մի բան ասում, մյուսը ուրիշ բան, եթե երկուսդ էլ նույն պահին նույն տեղն եք եղել»,-ասաց զոհված զինծառայողի ծնողը՝ հիշեցնելով, որ դեպքի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել և պաշտոնական վարկածը ներկայացրել՝ ըստ որի սպան բենզին էր լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն էր անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել էր կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ էր դարձել։

«Որ տղերքը գիտակից վիճակում լինեին, ոչ մեկը չէր զոհվի: 15 երիտասարդ տղա, ուղեղները միլիոնի տակ աշխատում էր, ֆիզիկականն էլ տեղը: Էդ 5 լիտրանոցով կիսով չափ լցված բենզինն իրանից ի՞նչ էր ներկայացնում, որ հրդեհ եղավ, ու առաջին վայրկյաններին տղերքը տեղներից չհելան»,-ասաց Գաբրիել Կիրակոսյանը՝ անդրադառնալով ծնողներից մեկի առաջ քաշած վարկածին, թե զինվորներին թունավորել են:

Նրա խոսքով, դատավորին անվստահություն են հայտնել, բայց վերջինս  չի փոխվել: Ծնողները հույս էլ չունեն, թե դատավորի փոխվելը որևէ բան կարող է փոխել, և որ դատավարությունը կարող է այլ ընթացք ունենալ:

«Դատավորները մեր երկրում իրենց իրավունքները չգիտեն, եթե իմանային, գլխավոր դատախազը չէր կանգնի առաջին օրը Նիկոլի ասածին չեստ տար: Գլխավոր դատախազը իրավունք ունի Նիկոլին կանչի հարցաքննի գործի վերաբերյալ: Սուրեն Պապիկյան, ոչ մի տեղ չերևացիր: Մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, մի հայտարարությամբ հանդես չեկար: Եթե էնքան հիմար լինենք, ու պաշտոնական վարկածին հավատանք, դա իրանց չի փրկի»,-ասաց Հայկ Կիրակոսյանի հայրը:

Զոհված զինծառայողի ծնողը հարց է բարձրացնում, արդյո՞ք կացարանը ապահովված է եղել անհրաժեշտ պայմաններով, կացարանի մակերեսը համապատասխանու՞մ էր զինվորների քանակին, ինչու՞ այլ ելք չկար, եթե անգամ հրդեհ չլիներ, և թշնամու հարձակումից մուտքի մոտ փլուզում լիներ, զինվորներն ինչպե՞ս էին դուրս գալու կացարանից, և ինչու՞ էին լուսամուտները ճաղավանդակներով փակված:

«Անմարդկային պայմաններ էին: Տականք, եթե չես կարում զինվոր պահես, ինչի՞ ես տանում սպանում երեխեքին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է...
«Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ
Նրանք դժգոհ են գործի քննությունից։ Կարծում են, որ քննչական կոմիտեն պատշաճ չի...
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ