News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Հորդանանի փոխվարչապետ և արտգործնախարար Այման աս-Սաֆադին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ամմանում քննարկել են Մերձավոր Արևելքում էսկալացիայի նվազեցմանն ուղղված ջանքերը: Դրա մասին հայտնել է Al Mamlaka հեռուստաալիքը՝ հղում անելով թագավորության ԱԳՆ-ի՝ բանակցությունների արդյունքներին հաջորդած հայտարարությանը։

«Նախարարներն ուշադրություն են հրավիրել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վտանգավոր վատթարացման վրա և ընդգծել Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական ցանկացած հարձակումը կանխելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։ «Կողմերն ընդգծել են համապարփակ ծրագրի իրագործման կարևորությունը, որը վերջ կդնի բռնազավթմանը և արդար ու համապարփակ խաղաղություն հաստատելու հնարավորություն կընձեռի»:

«Արաբական և իսլամական երկրների ջանքերն ուղղված են Գազայի հատվածում ամբողջական հրադադարի հասնելուն, խաղաղ բնակչության պաշտպանության ապահովմանը և պաղեստինյան անկլավի բոլոր շրջաններին բավարար մարդասիրական օգնության տրամադրմանը»,- ասված է փաստաթղթում։

Ամմանում Բլինքենին կընդունի Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը: Պետքարտուղարն այստեղ կհանդիպի նաև Գազայի հումանիտար հարցերի և վերակառուցման հարցերով ՄԱԿ-ի ավագ համակարգող Սիգրիդ Կաագի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ