News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Գարեջրի կուսակցությունը, որն, ըստ էության, 2015 թվականին հիմնվել է կատակի համար, մասնակցելու է ընթացիկ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ Reuters-ի՝ դրա մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Դոմինիկ Վլացնին։ 37-ամյա բժիշկ և ռոք երաժիշտ Վլացնիի հիմնադրած կուսակցությունն իրական սպառնալիք է դարձել այլ կուսակցություններից, հատկապես ձախակողմյաններից ձայներ խլելու առումով: Եվ դա՝ այն ​​ժամանակ, երբ ծայրահեղ աջերը հարցումներում ակնհայտ առավելություն ունեն:

«Այո, Գարեջրի կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Աջակցությունը, որը մենք ստացել ենք, հսկայական է։ Դա մեզ մոտիվացնում է», - նշել է Վլացնին:

Հունվարին նա հայտնել էր, որ ընտրապայքարի մեջ մտնելը կախված կլինի բավարար միջոցներ հավաքելուց: Վլացնին նախատեսում էր միջոցներ հայթայթել և մինչև 2023 թվականի վերջ կուսակցության անդամների թիվը 1300 ակտիվ անդամից հասցնել 20 հազարի: Երեքշաբթի նա խոստովանել է, որ մինչև դրան հասնելը դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, իսկ ընտրություններն անցկացվելու են մինչև հոկտեմբեր: «Մենք հասել ենք մեր ֆինանսավորման նպատակի կեսից ավելիին: Մեր բաժակը, այսպես ասած, կիսով չափ լիքն է և անընդհատ լցվում է»,- հավելել է Վլացնին։

Կուսակցությունը 2019 թվականի մասնակցել է վերջին խորհրդարանական ընտրություններին և ստացել ձայների ընդամենը 0,1 տոկոսը, սակայն Վլացնին 2022 թվականի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը՝ 8,3 տոկոսով։ Սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տվել, որ նրան աջակցում է պոտենցիալ ընտրողների  5%-ից 7%-ը: Խորհրդարան մտնելու համար կուսակցությանն անհրաժեշտ է ստանալ ընդամենը 4 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ