News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է Կիևում ռուսական հետախուզության օգտին տեղեկատվական սաբոտաժի մեջ ներգրավված բոտային ֆերմաների լուծարման մասին։ Ձեբակալվել է ուկրաինական պատերազմի մասին զանգվածաբար ապատեղեկատվություն տարածող երկու կազմակերպիչ։

Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել սոցիալական ցանցերում և մեսենջերներում, մասնավորապես՝ Անվտանգության ծառայության նախագահի և պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի անունից։ «Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները: Տարբեր շրջաններում բնակվող ուկրաինացիների կեղծ էջեր գրանցվել են նաև Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և Tik-Tok-ում, ինչպես նաև ռուսական «Одноклассник»-ում և «Вконтакте»-ում։

Կազմակերպիչներն ամեն օր գեներացրել են ավելի քան հազար կեղծ օգտահաշիվներ և դրանք կառավարել տանը տեղադրված հատուկ համակարգիչների միջոցով: Չարագործներն իրենց գործողությունները համակարգել են ռուսական հետախուզության ներկայացուցիչների հետ, որոնցից ստացել են դիվերսիոն գործողություններ իրականացնելու «մեթոդական ձեռնարկներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ