News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ զրույցում, հավանաբար, պահանջել է խիստ չբարձրացնել նշաձողը Հայաստանի հետ բանակցություններում, ուստի Տավուշի վերաբերյալ պլանների մի մասը կարող է չեղարկվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։

Նա նշել է, որ նման տեղեկություն կա։ Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցվել այն բանին, որ Ադրբեջանը կհայտարարի այս կամ այն տարածքից հրաժարվելու մասին, որը պետք է անցներ նրա վերահսկողության տակ։ Փորձագետը չի բացառել, որ Հայաստանի իշխանությունները դա «կմատուցեն» այնպես, որ իրենց իբր հաջողվել է պաշտպանել բնակչության շահերը։

Ղեւոնդյանն ընդգծել է, որ եթե Պրահայի հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, ռուսները դուրս եկան գործընթացից, այդ թվում իրենց մեղքով, ապա այս փուլում, այսպես կոչված սահմանազատման փուլում Փաշինյանին չի հաջողվի հողի վրա իրականացնել գյուղերի մասին պայմանավորվածությունները։

«Այս առնչությամբ ԱՄՆ-ն նրան կհարցնի. «Ինչպե՞ս ես լուծելու Վարդենիսի, Սյունիքի, Տիգրանաշենի հարցերը, եթե չես կարող ամեն ինչ լուծել Տավուշում»։ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ գիտի այն  մասին, որ Փաշինյանը լեգիտիմ չէ, եւ նա իշխանությունը պահում է միայն ոստիկանության օգնությամբ։ ԱՄՆ-ն նաեւ ասում է, որ այդ ամենը վարկաբեկում է նաեւ իրեն, քանի որ նա ստանձնել է միջնորդությունն այս հարցերում, որոնք չեն լուծվում։ Արեւմուտքին պետք է, որպեսզի Փաշինյանը խոցելի լինի եւ ավելի կառավարելի, որպեսզի կարելի լինի իրականացնել օրակարգն ու արագ դուրս հանել Ռուսաստանին տարածաշրջանից»,- նշել է Ղեւոնդյանը։

Նա ենթադրել է, որ արեւմտյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության  հաշվետվությունը Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին ազդանշան է Փաշինյանին։

Նրա խոսքով՝ անցած տարի մեդիայում սկսեցին խոսել նոր արտահերթ ընտրությունների մասին, ինչը հենց կապված է Արեւմուտքի դժգոհության հետ իրականացվող պլանների արագության եւ Հայաստանում հակառուսական քարոզչության աստիճանի մասով։ «Դրանից հետո կառավարության ղեկավարը պարտավորվեց լինել հակառուսական, սկսվեց հակառուսական հայտարարությունների եւ քայլերի ալիքը, տեղի ունեցավ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը։ Հակառուսական քարոզչության ալիքի սկսվելուց հետո խոսակցություններն արտահերթ ընտրությունների մասին դուրս եկան օրակարգից»,- ավելացրել է փորձագետը։

Նա հայտնել է, որ Փաշինյանը, կախված Արեւմուտքից, հասկացել է, որ իրեն կարող են փոխել, ուստի դիմել է նման գործողությունների։ «Սորոսականները քաղաքական մեծամասնության ներսում, առավել եւս նույն ուղղվածության փողոցային ուժերը չեն ենթարկվում Փաշինյանին, նրանք այլընտրանք են նոր ընտրությունների դեպքում։ ԱՄՆ-ն միշտ ապահովագրում է իրեն»,- նշել է Ալեն Ղեւոնդյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Առանց մեռել, սգի մեջ ենք»․ Կիրանցի բնակիչը՝ Բագրատ Սրբազանին
Ես էլի եմ ասել, նորից ասում եմ՝ այս տառապանքը․․․
Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ. Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ...
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Թաթոյան
Պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց...
Կիրանցում մեկ սյուն դրել են դպրոցի մոտ, մեկը վագոն–տնակի, այսպիսով գյուղը կիսելով 2 մասի. Գառնիկ Դանիելյան
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները․․․
Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ
Գյուղացիները շատ լարված են, հատկապես առավոտյան տեղադրված սյուները տեսնելուց հետո․․․
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. արդարադատության նախարարություն
Սահմանազատման գործընթացի շրջանակում առաջիկայում Հայաստանի ու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ