News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Գործող կարգավորումների համաձայն՝ հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից ներբեռնվող բազմաթիվ փաստաթղթեր պետական մարմիններին կամ ՏԻՄ-երին ներկայացնելիս հաճախ պահանջվում է, որ լինեն կնքված կամ ստորագրված հարկային մարմնի կողմից: Քանի որ գործընթացը ժամանակատար է, Կառավարությունն առաջարկում է սահմանել «QR կոդ» հասկացությունը: Առաջարկվող փոփոխության մասին նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նախագծի նպատակն է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից արտատպվող և ներբեռնվող փաստաթղթերի հետ կապված հարցերը:

«Առաջարկում ենք սահմանել «QR կոդ» հասկացությունը Հարկային օրենսգրքում և միաժամանակ սահմանել, որ անձնական գրասենյակից ներբեռնվող փաստաթղթերը կամ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա փաստաթղթերը հարկ վճարողը կարող է ներբեռնել QR կոդով վավերացված, որի արդյունքում արդեն այլ փաստաթղթեր լրացուցիչ հարկային մարմնի կողմից վավերացման ենթակա չեն:

Այդ կոդի միջոցով արդեն այն մարմինները, որոնցով ներկայացվում են փաստաթղթերը, կճանաչվեն որպես այդպիսին, այսինքն՝ վավերացված հարկային մարմնի կողմից: Այստեղ կխնայվի ինչպես հարկ վճարողների ժամանակը, այնպես էլ նյութական ռեսուրսների ավելորդ ծախսը»,- ասաց նախարարի տեղակալը:

Հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը պարզաբանեց՝ նախագիծն այն մասին է, որ երբ հարկ վճարողը ցանկանա հարաբերվել պետական կամ ոչ պետական կառույցների հետ՝ համայնքապետարան, դեսպանատուն, կարիք չլինի ամեն անգամ դիմում տալ ՊԵԿ-ին, սպասել պատասխանին, ստանալ կնիք, այլ ինքնաշխատ տարբերակով բազայից կհանվեն տվյալները և QR կոդի միջոցով կներկայացվեն ըստ անհրաժեշտության:

Առաջարկվում է, որ նախագիծն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի մեկից, քանի որ ծրագրային ապահովման խնդիր կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին 100 մլն դոլարի վարկի ստորագրման արարողությունը
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է…
Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով մեկնում է Աբու Դաբի
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում...
Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան
Նախնական ծավալները կսպառենք այս շաբաթվա ընթացքում, նոր ծավալները գույքագրված են...
Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա․ անիմացիոն հոլովակ
2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, ռիսկայնության...
Վերջին ամսում «Երևանի ավտոբուս» ընկերության միջին օրական հասույթը աճել է շուրջ 4 մլն դրամով
Մեկ շաբաթում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որն ավելի է նախորդ շաբաթվա հասույթից 9 մլն 592 հազար 100 դրամով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ