News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտելու է  խորացնել անձնական կապը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Ֆրանսիա կատարելիք նրա այցի ժամանակ, այդ թվում որպեսզի Սին ազդի Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի վրա Ուկրաինայում պատերազմի հարցում։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգ տարում առաջին անգամ մեկնում է Եվրամիություն՝ հավաստիացնելու, որ Պեկինն ավելի մեծ տնտեսական հնարավորություններ է առաջարկում ԵՄ-ին, քան  ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել։

Չինաստանի նախագահն իր հնգօրյա այցը Ֆրանսիա, Սերբիա եւ Հունգարիա սկսելու է մայիսի 5-ին։ Այդ երկրները ձգտում են ներդրումներ ստանալ Չինաստանից՝ չնայած ԵՄ հետաքննություններին Պեկինի արդյունաբերական քաղաքականության հարցում եւ Վաշինգտոնի պաշտոնյաների՝ ռիսկերի մասին նախազգուշացումներին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտելու է խորացնել իր անձնական կապը Սիի հետ նրա Ֆրանսիա կատարելիք երկօրյա այցի ընթացքում, գոնե այն բանի համար, որ Չինաստանի նախագահը Վլադիմիր Պուտինին հորդորի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, նշել են աղբյուրները, որոնք ծանոթ են Ֆրանսիայի նախագահի ծրագրերին։

Նրանց խոսքով՝ Մակրոնը նաեւ ձգտելու է չինական միջոցներ ներգրավել էլեկտրամեքենաների համար։

Մակրոնը Սիին կընդունի Փարիզում, Ելիսեյան պալատում ընթրիք կազմակերպելով, որտեղ, աղբյուրների խոսքով, կերակրացանկում կլինի ֆրանսիական կոնյակ, որը Պեկինում ենթարկվում է հակադեմպինգային հետաքննության։

Այնուհետեւ Մակրոնն իր չինացի պաշտոնակցին կհրավիրի Պիրենեյան լեռների այն անկյուն, որտեղ Ֆրանսիայի նախագահը մանուկ հասակում այցելել է իր տատիկին, ավելացրել են աղբյուրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 19-ին Խարկովի մարզում հանգստի կենտրոնի վրա հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 7-ի. ևս 28 մարդ վիրավորվել է
Հարվածի հետեւանքով տուժել է 28 մարդ, այդ թվում՝ 8-ամյա աղջիկ...
Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության բանակցությունների կոչ է արել
Ֆրանցիսկոսը լրագրողների հետ հարցազրույցում խաղաղության բանակցությունների կոչ է արել...
Ուկրաինայում հայտնել են ՌԴ գնդակոծությունների պատճառով  ջերմակայանների հզորությունների 90 տոկոսի կորստյան մասին
Ուկրաինան կորցրել է ջերմակայանների հզորությունների 90 տոկոսը...
Արեւմուտքը վախենում է, որ ՌԴ-ն տանուլ կտա պատերազմում եւ չի ցանկանում, որ Ուկրաինան տանուլ տա. Զելենսկի
Զելենսկին հարցազրույց է տվել AFP-ին...
Օդեսայի և Խարկովի հրետակոծության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 33 մարդ
Հրետակոծությունների հետևանքով քաղաքում զոհերի թիվը հասել է 25-ի...
ՌԴ-ի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կարևոր կլինի փաստաթղթեր ստորագրելիս. Պուտին
Ռուսաստանը միտք չունի «դաշտի կենտրոնից» քննարկել այն, ինչ չգիտի...
Ամենաշատ