News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մարդկությունը մի անգամ չէ, որ բախվել է միջուկային աղետների։ Հիրոսիման և Նագասակին, Չեռնոբիլն ու Ֆուկուսիման մեզ հիշեցրին, թե որքան փխրուն են մոլորակը և նրա վրա հաստատված կյանքը: Որո՞նք են միջուկային արտակարգ դրության իրական հետևանքները, BBC-ի Science Focus-ին պատմում է կենսաբանը։

Պրոֆեսոր Թիմոթի Մուսոն 25 տարի շարունակ ուսումնասիրել է էկոհամակարգերն այն վայրերում, որտեղ միջուկային աղետներ են տեղի ունեցել։ Նա ասում է, որ ժամանակակից աշխարհում շատ են ճառագայթահարված վայրերն ու գնալով ավելի են ընդլայնվում ու ավելի ընդարձակ տարածքներ ընդգրկում։

Ռադիոակտիվ աղետներից հետո իոնացված ճառագայթումն արտանետվում է շրջակա միջավայր։ Ճառագայթման հիմնական վտանգը կործանարար ազդեցությունն է օրգանիզմների ԴՆԹ-ի վրա։ Այդ օրգանիզմներում տեղի են ունենում մուտացիաների հանգեցնելու ընդունակ փոփոխություններ։ Մուտացիաների մեծ մասն ազդում է գենոմի այն մասերի վրա, որոնք ուժեղ հետևանքներ չեն ունենում: Սակայն մուտացիաներից մի քանիսը կարող են այնքան լուրջ հետևանքներ ունենալ, որ գենոմը պարզապես մահանում է՝ հանգեցնելով ուռուցքաբանական և այլ վտանգավոր հիվանդություններ առաջացնող պաթոլոգիաների:

Շատ այլ մուտացիաներ կան՝ ավելորդ մատներ են աճում, մարդու մարմնում անհամաչափություն է հայտնվում, երբ մի ոտքը մյուսից կարճ է լինում։ 1945 թվականին Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունից փրկվածները լույս աշխարհ են բերել ուղեղի պաթոլոգիաներով և այլ հիվանդություններով երեխաներ:

Բույսերը հաճախ ճառագայթման հարվածն առաջինն են ընդունում իրենց վրա: Այսպես, Չեռնոբիլի վթարված ատոմակայանի մերձակայքում ծառերի տերևները պայթյունից հետո փոխվել են ձևը։ Իսկ մերձակայքի սոճու «Կարմիր անտառ» անվամբ հայտնի դարձած անտառը հատվեց։ Օգտակար մուտացիաներ ևս տեղի են ունենում, բայց դրանք բացառություն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ