Չեխիայի նախագահ Պետր Պավելն ապրիլի 29-ին օրենք է ստորագրել, որը երկրում ընդլայնում է միասեռական զույգերի իրավունքները, թեև չի օրինականացնում նրանց ամուսնությունը։ Դրա մասին հայտնել է Չեխիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Այսպես կոչված «զուգընկերության օրենքը» Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել էր դեռ հունվարին, իսկ վերին պալատը՝ Սենատը, օրինագիծը քվեարկության էր դրել ապրիլի կեսին։
Օրինագիծն առաջին անգամ Չեխիայում միասեռական զույգերին համատեղ սեփականության և ժառանգության իրավունք է ընձեռում, միաժամանակ՝ կենսաբանական հոր զուգընկերոջը երեխա որդեգրելու թույլտվություն տալիս։ Այնուհանդերձ, փաստաթուղթը դեռևս լիարժեք որդեգրում կամ ամուսնություն չի թույլատրում և պահպանում է գրանցված քաղաքացիական զուգընկերությունն ավելի սահմանափակ ազատություններով, որոնք Չեխիայում սահմավել են 2006 թվականից: