News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

2023 թվականին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի համեմատ հանցագործությունների աճը կազմել է 8,1 տոկոս։ «2023 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործության 1678 դեպք, իսկ 2022 թվականին՝ 880 դեպք։ 40666 դեպքից 80,9 տոկոսը եղել է ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություն»,- ասաց Վարդապետյանը։

Նա նաև խոստովանել է, որ երկրում գրանցվել է հանցագործությունների բացահայտման 15 տոկոս անկում։ «Ձերբակալվել է 8 հազար 645 մարդ։ Նրանցից 7160-ն ազատ է արձակվել օրենքով նախատեսված հիմքերով։ Այսինքն՝ նրանց նկատմամբ լրացուցիչ խափանման միջոց չի կիրառվել։ Նախորդ տարի քրեական հետապնդում է հարուցվել 10 հազար 136, իսկ 2022 թվականին՝ 8005 անձի նկատմամբ։ 2023 թվականին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու 2040 միջնորդություն է ներկայացվել»,- ասաց գլխավոր դատախազը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ավտոբուսը խորտակվել է Նեղոս գետը, զոհվել է առնվազն 9 կին և երեխա
Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով  ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել...
Լոնդոն-Սինգապուր չվերթում ուժեղ տուրբուլենտության հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, կան վիրավորներ
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ...
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին. Նրանք չեն կարող 3 ամիս վարել հաղորդումներ
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության…
Վրաստանում թմրանյութերի համար 77 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ