Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական ծառայությունը (DW, ՌԴ-ում համարվում է օտարերկրյա գործակալ) համարել է ծայրահեղական կազմավորում եւ արգելել նրա գործունեությունը երկրի տարածքում։ Այն մտցվել է ծայրահեղական գործունեություն իրականացնող կազմավորումների ցուցակ, որը հրապարակվել է ՆԳՆ կայքում։
«DW Беларусь» ընդհանուր անունը կրող ինտերնետ ռեսուրսի ստեղծողների, այլ մասնակիցների խումբը իրականացնում է ծայրչհեղական գործունեություն»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։
Բելառուսի ՆԳՆ եւ ԿԳԲ որոշումներով արգելվել է 199 ծայրահեղական կազմավորումների գործունեությունը։ Դրանց հիմնադիրների, ղեկավարների եւ մասնակիցների գործողությունները պարունակում են հանցակազմ, որը նախատեսված է Բելառուսի Քրեական օրենսգրքի 361-1 հոդվածով («Ծայրահեղական կազմավորման ստեղծում կամ մասնակցություն այդ կազմավորմանը»), որով ենթադրվում է պատիժ՝ մինչեւ յոթ տարվա ազատազրկում։