News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Չնայած ժամանակավոր հրադադարին՝ պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի սկսած ուղին չի ավարտվել ոչ 2020թ. նոյեմբերի 9-ով, ոչ 2023թ. սեպտեմբերով, քանի որ հայերի արտաքսումը Լեռնային Ղարաբաղից վերջնանպատակը չէ։ Նա ավելացրել է, որ Ալիեւը հասկանում է, որ այսօրվա տարածքային ձեռքբերումները վաղը կարող է կորցնել, ինչն էլ պայմանավորում է նրա թաքուն վախերը եւ հայտարարությունները հայկական ռեւանշիզմի մասին։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ հարաբերություններում այնպիսի արմատական փոփոխությունների, որոնք մշտական հիմքով կամրապնդեն ներկա իրավիճակը։ Այվազյանը նշել է, որ Ալիեւն ընտրել է բացահայտ ծավալապաշտական քաղաքականություն տարածաշրջանում։ «Այդ քաղաքականությունը հիմնված է անզուսպ ռազմական ծավալապաշտության վրա, որը, սակայն, կարող է ագրեսորին վերածել այլ երկրների ծավալապաշտության զոհի, տնտեսական ծավալապաշտության վրա՝ Հայաստանի տնտեսությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից լիակատար կախման մեջ դնելու նպատակով՝ փոխարինելով Ռուսաստանի առաջատար դերին կարեւոր ոլորտներում, եւ գաղափարական ծավապաշտության վրա՝ նպատակ ունենալով հասնել ազգային ինքնության խեղաթյուրման»,- ավելացրել է նա։

Նախկին նախարարը վստահ է, որ Հայաստանը զրկված է թիրախային արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից։ «Եթե նորմալ պայմաններում արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, ապա այժմ հենց արտաքին գործոններն են մեծ մասամբ որոշում Հայաստանի վարքագիծը եւ նրա ներքին օրակարգը։ Երեւանը ձգտում է հարթել անհարթությունները եւ ուժերի անչափակցությունը տարածաշրջանում միակողմանի զիջումների քաղաքականություն վարելու միջոցով։ Այս իրավիճակը շատ նման է 1938թ. իրավիճակին, երբ բոլորը մտածում էին, որ Հիտլերի որոշ պահանջների բավարարումը կարող է պահպանել գլոբալ խաղաղությունը։ Լեռնային Ղարաբաղը դարձավ 21-րդ դարի Սուդեթի մարզ՝ բացելով դռները մոր մարտահրավերների համար։ Ուստի Երեւանի միակողմանի զիջումները եւ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը անհամատեղելի են»,- ընդգծել է նա։

Այվազյանը  Երեւանին կոչ է արել փոխել քաղաքականությունը։ Նրա գնահատմամբ՝ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի ռազմավարությունը պետք է դառնա զսպման քաղաքականությունը արտաքին այն ակտորների հետ սերտ երկխոսության ստեղծման միջոցով, որոնց համար կենսունակ Հայաստանի գոյությունը տարածաշրջանում բխում է նաեւ իրենց շահերից։ «Հայաստանը միայնակ չէ եւ կարող է տարածաշրջանային գործընկերների աջակցությունն ակնկալել, որոնք մարտահրավերների, սպառնալիքների եւ շահերի նույն ընկալումն ունեն։ Զսպման գրագետ քաղաքականություն վարելը կկանխի հակառակորդի հետագա ծավալապաշտությունը։ Դա կարող է դառնալ խաղաղության հասնելու միակ միջոցը»,- ամփոփել է նախկին նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
Ամենաշատ