News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Դուբայի իշխանությունները 128 մլրդ դիրհամ (34,8 մլրդ դոլար) կհատկացնեն քաղաքի հարավային մասում գտնվող Ալ-Մաքտում միջազգային օդանավակայանի նոր ուղեւորների տերմինալի կառուցմանը։ Այս մասին հայտնել է Դուբայի կառավարիչ, ԱՄԷ վարչապետ, շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքտումը։

«Այսօր մենք հաստատել ենք Ալ-Մաքտում միջազգային օդանավակայանի նոր ուղեւորների տերմինալի կառուցման նոր նախագիծը եւ կարգադրել սկսել 128 մլրդ դիրհամ արժողությամբ շենքի կառուցումը այն ռազմավարության շրջանակում, որը մշակվել է Դուբայի ավիացիոն կորպորացիայի կողմից»,- գրել է վարչապետը X-ում։

Նրա խոսքով՝ օդանավակայանը կդառնա աշխարհում ամենամեծերից մեկը՝ տարեկան ավելի քան 260 մլն ուղեւոր թողունակությամբ։ Ենթադրվում է, որ նորացված տրանսպորտային հաբը, որը կկարողանա հանգրվանել 400 օդանավ, կունենա հինգ զուգահեռ թռիչքուղիներ։

«Այն հինգ անգամ ավելի մեծ կլինի Դուբայի ներկայիս միջազգային օդանավակայանից։ Առաջիկա տարիներին այստեղ կտեղափոխվեն Դուբայի միջազգային օդանավակայանի բոլոր գործողությունները»,- նշվել է հաղորդագրությունում։

Էմիրաթի հիմնական ավիացիոն հանգույցը Դուբայի միջազգային օդանավակայանն է, որտեղ տեղակայված է Emirates ավիաընկերությունը։ 2023թ. արդյունքներով՝ օդանավակայաննն սպասարկել է 87 մլն ուղեւորի, կատարել ավելի քան 416 հազար չվերթ եւ տեղափոխել 1,81 մլն տոննա ուղեբեռ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ