News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է «Ռուսաստանի սպառնալիքներից եվրոպական հուսալի պաշտպանության» շրջանակում քննարկել ֆրանսիական միջուկային մարտագլխիկների օգտագործումը:

«Ես կողմ եմ այս բանավեճը սկսելուն, որը պետք է ներառի հակահրթիռային պաշտպանությունը, հեռահար զենքի, միջուկային զենքի կիրառումը նրանց համար, ովքեր ունեն դրանք կամ ովքեր իրենց տարածքում ամերիկյան միջուկային զենք ունեն», - ասել է Մակրոնը Ebra մամուլի խմբի տարածաշրջանային պարբերականներին տված հարցազրույցում։

«Ֆրանսիան կպահպանի իր առանձնահատկությունը, բայց պատրաստ է ավելի մեծ ներդրում ունենալ եվրոպական տարածքի պաշտպանության գործում»,- հավելել է նա։

Ֆրանսիան՝ ունենալով մոտավորապես 300 միջուկային մարտագլխիկ, միակ միջուկային տերությունն է Եվրամիության տարածքում։

Ինչպես նշում է Politico-ն, Մակրոնն առաջին անգամը չէ, որ առաջարկում է օգտագործել Ֆրանսիայի միջուկային զենքը՝ ԵՄ-ն պաշտպանելու համար։ 

Բեռլինն առայժմ չի ընդունել Ֆրանսիայի նախագահի առաջարկը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ