News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Սիցիլիայի մաֆիայի տխրահռչակ ղեկավարին թույլ են տվել նշել իր հարսանիքի արծաթե տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է բարձրաստիճան քննիչը, որը սպանվել է մաֆիայի կազմակերպած մեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է The Telegraph-ը:

Պալերմոյի կաթոլիկ հոգևորականները ապշել են այդ բացահայտմամբ և ասել, որ իրենք գաղափար իսկ չեն ունեցել  Թոմազո Լո Պրեստիի անձի մասին, որը դատապարտված մաֆիոզ է, «Շատակեր»  մականունով և վերջերս է ազատվել բանտից՝ մաֆիայի հետ կապված մի շարք, այդ թվում՝ շորթման, թմրամիջոցների վաճառքի և այլ հանցագործությունների համար 12 տարի կալանավորումից հետո: 

Լո Պրեստին և նրա կինը՝ Թերեզա Մարինոն, որոնց իտալական մամուլում անվանում են «Կոզա Նոստրայի ամենահայտնի զույգը», ապրիլի 15-ին Պալերմոյի պատմական կենտրոնում՝ Սան Դոմենիկոյի եկեղեցում, շքեղ արարողության ժամանակ հաստատել են իրենց ամուսնական ուխտը։

Նշված եկեղեցին Պալերմոյի մայր տաճարից հետո քաղաքի երկրորդ կարևոր բազիլիկան է։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ