News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Պետություն ունենալու կարևոր պայմաններից մեկը տարածքային ամբողջականությունն է, որովհետև չի կարող լինել պետություն առանց տարածքի։ Այս մասին այսօր ապրիլի 26-ին, Գավառում երտասարդների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճանապարհին, այսօր հացի արտադրամաս մտանք և շատ հարգելի քաղաքացիներից մեկն ինձ հարցրեց, թե ի՞նչի ենք մեր գյուղերը տալիս Ադրբեջանին։ Սա շատ կարևոր հարց է, և ես հիմա չեմ ուզում ասել այն, ինչ-որ քաղաքական մակարդակներում ասել եմ, որ Հայաստանում երբեք այդպիսի գյուղեր չեն եղել, բայց ես ուզում եմ մի բան ասել, որը շատ կարևոր է։ Այս որոշումները մենք ի՞նչի համար ենք կայացնում, կայացնում ենք ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է։ Էդ սյունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը»,-  ասել է Փաշինյանը։։

Նա նաեւ հավելել է, որ տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք. »Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ