News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում՝ իրենց աջակցությունը հայտնելով Տավուշում տեղի ունեցող ակցիաներին եւ պահանջելով չհանձնել Ադրբեջանին տարածքներ Հայաստանից:

Ճանապարհը մոտ 30 րոպե փակ մնալուց հետո ժամանեցին  ոստիկանության աշխատակիցներ եւ պահանջ ներկայացրեցին 2 րոպեի ընթացքում բացել այն, այլաապես կձերբակալեն ակցիա իրականացնողներին:

Ի պատասխան ոստիկանների պահանջին, ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկանները թող ադրբեջանցիներին պահանջ ներկայացնեն՝ դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ